Հայաստանում մեկնարկում է «Երեւակայության գավաթ-2011» մրցույթը, որի կարգախոսն է «Պատկերացրու աշխարհը, որտեղ տեղեկատվական տեխնոլոգիաներն օգնում են լուծել աշխարհի հրատապ խնդիրները»:

Մրցույթի նպատակն է  խրախուսել ուսանողներին օգտագործել իրենց երեւակայությունը` տեխնոլոգիաներով հագեցած աշխարհը բարելավելու համար: Ինչպես նաեւ ստեղծագործական հմտությունների, տեխնոլոգիաների գործածման շնորհիվ  նոր ուղիներ բացահայտել, որոնք ուղղված կլինեն աշխարհի հրատապ խնդիրներին: Արդյուքնում` հենց ուսանողները կդառնան  ամենախոշոր  նորարարություններից ու ընկերություններից մի քանիսի ստեղծողը:

Նշենք, որ ՄԱԿ-ն իր «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում շեշտել է արդի աշխարհի ամենահրատապ խնդիրներից մի քանիսը` աղքատության նվազեցումից եւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածման կանխումից մինչեւ համընդհանուր առաջնային կրթության ապահովումը: Այս ամենն ի նկատի ունենալով` «Երեւակայության գավաթը» կոչ է անում ծրագրավորողներին եւ տեղեկատվական տեխնոլոգների մասնագետներին անդրադառնալ այս մարտահրավերներին եւ օգտագործել «Հազարամյակի մարտահրավերներիե բարձրացրած խնդիրները որպես ներշնչանքի աղբյուր:

Հայաստանի «Երեւակայության գավաթ» մրցույթի  մասնակցության  հայտերն ընդունվում են  մինչեւ ապրիլի 25-ը: Մրցույթի կանոններին ծանոթանալու համար այցելեք www.imaginecup.am կայքը:

Մրցույթն իրականացվում է «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերության եւ «Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի» նախաձեռնությամբ: