Ռուսաստանի Սամարայի մարզի քննչական մարմնում հետաքննություն է սկսվել տեղի բնակչուհի 32-ամյա կնոջ մահվան առնչությամբ, որը մահացել էր ատամնաբույժի ներարկումից։
«32-ամյա բնակչուհին դիմել է ատամնաբույժի օգնությանը։ Ցավազրկումից հետո կինը մահացել է», հաղորդում է «Ինտերֆաքս-Պավոլժյե» գործակալության մամուլի խոսնակ Ելենա Շկաեւան։
Նրա խոսքով, այս պահին կատարվում է դատաբժշկական փորձաքննություն, հիվանդի մահվան պատճառը պարզելու համար։




























