«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում մարտի 9-ին սկսել են սակարկությունները, որը միանգամից ֆինանսական անկայությունուն է ստեղծել շուկայում։ Վաճառվել է 2,3 մլն դոլար՝ 368,3 դրամ միջին փոխարժեքով։ Հանգստյան օրերի կայունությունից հետո դոլարը կրկին արժեւորվել է։

Սակայն բանկերն առայժմ չեն շտապում կանխիկ դոլարի առքի փոխարժեք սահմանել 368-ը, ինչը վկայում է այն մասին, որ շուկայում դրամի արժեզրկման լլուրջ սպասելիքներ չկան։

Այսօր բորսայում վաճառվել են նաեւ «Շեն» կոնցեռնի պարտատոմսեր։ Վաճառվել է 104 պարտատոմս՝ մոտ 1 մլրդ դրամ ընդհանուր արժեքով, 12,5 տոկոս տարեկան եկամտաբերությամբ։ Պարտատոմսի անվանական արժեքը 10 հազ. դրամ է, տեղաբաշխման ժամանակ հայտարարված եկամտաբերությունը՝ 12,5 տոկոս։