«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Մերոնք» մարզային կանխավճարային սակագնային փաթեթի գործարկման մասին:
Սակագնային փաթեթը Երեւանից դուրս գտնվող բաժանորդին թույլ է տալիս զանգահարել դեպի Հայաստանի բոլոր բջջային ցանցեր եւ Beeline ֆիքսված ցանց միասնական սակագնով` 19.99 դրամ/րոպե եւ ուղարկել SMS-հաղորդագրություններ դեպի տեղական բջջային ցանցեր 9 դրամով:
«Մերոնք» սակագնային փաթեթի բաժանորդները կարող են ընտրել Beeline բջջային ցանցի 2 «սիրելի» համար եւ զանգահարել այդ համարներին 4 դրամ/րոպե սակագնով: GPRS-Internet ուղարկած/ստացած տվյալների 1 ՄԲ արժեքը կազմում է 29 դրամ: «Մերոնք» փաթեթի բաժանորդի Երեւանում գտնվելու դեպքում դեպի Հայաստանի բոլոր բջջային ցանցեր եւ Beeline ֆիքսված ցանց ելքային զանգի մեր րոպեի արժեքը կկազմի 39 դրամ: Beeline սակագնային փաթեթների հաճախորդները կարող են անցում կատարել դեպի «Մերոնք» սակագնային փաթեթի, պահպանելով հեռախոսահամարը: Անցման արժեքը 300 դրամ է:




























