Ռուսական ամենահեղինակավոր ավիափոխադրող «Աէրոֆլոտը» եւ Ամերիկյան Boeing ընկերությունը պայմանագիր են ստորագրել՝ 8 Boeing- 777 օդանավերի մատակարարման վերաբերյալ, հաղորդում «ՌԻԱ Նովոստին»։
«Աէրոֆլոտ»-ը ձեռք է բերել երկու Boeing-777-200 ER օդանավ, որի թռիչքային հեռավորությունը 13,4 հազար կմ է, եւ վեց Boeing-777-300 ER օդանավ։
Boeing-777-200 ER-ի կատալոգային արժեքը 232 մլն դոլար է, իսկ Boeing-777-300ER-ինը՝ 284 մլն դոլար: Այսպիսով, պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 2,168 մլրդ դոլար:




























