Վլադիկավկազի բնակիչը հրաձգություն է սկսել գազային ատրճանակից Մոսկվայի հարավում, երբ երեք տղամարդ սկսել են անվայելուչ կերպով հետապնդել նրա ընկերուհուն եւ գումար ուզել:

«Ոստիկանության ներկայացուցիչները, ժամանելով դեպքի վայր, պարզել են, որ հրաձգությունը սկսել է կովկասցին, երբ նրանց են մոտեցել երեք տղամարդիկ եւ գումար ուզել: Մերժում ստանալուց հետո նրանք սկսել են քաշել աղջկա ձեռքից, ինչից հետո աղջկա ընկերը գազային ատրճանակից կրակոցներ է արձակել:

Երիտասարդներից մեկին տեղափոխել են հիվանդանոց` պարանոցի եւ որովայնի վնասվածքներով, հաղորդում է «Yтро.Ru»-ն: