Գարնան սեզոնին որեւէ կոնկրետ վարակից չարժե վախենալ. այս առումով առավել վտանգավոր են ձմռան եւ ամռան ամիսները։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտեց հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը։
Նրա խոսքով, առջեւում ամառ է, եւ պետք է զգուշանալ հատկապես աղիքային ինֆեկցիաներից։
«Ձմռան ամիսներին էլ, ինչպես հայտնի է, մեծ տարածում են գտնում շնչուղիների հիվանդությունները, հատկապես՝ գրիպը։ Եղանակների տաքացման հետ, սակայն, գրիպի տարածվածությունը նվազում է։ Իսկ գարնանը մարդիկ կարող են հանգիստ ապրել՝ չանհանգստանալով, որ կարող են այս կամ այն վարակով հիվանդանալ»,- ամփոփեց Ասոյանը։




























