Բրյուսելում մարտի 11-ին տեղի կունենա Հայաստան-ԵՄ ասոցիացման համաձայնագրի բանակցությունների չորրորդ լիագումար նիստը: Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, գլխավոր բանակցող Կարինե Ղազինյանը:
Հայաստան-ԵՄ ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցությունները մեկնարկել են 2010թ. հուլիսի 19-ին, Երեւանում: Ապագա ասոցիացման համաձայնագիրը փոխարինելու է ներկայումս գործող Գործընկերության և համագործակցության համաձայնագրին, և նպատակ է ունենալու խորացնելու հարաբերությունները Հայաստանի ու ԵՄ միջեւ տարբեր ոլորտներում` մասնավորապես, արտաքին քաղաքականության, ժողովրդավարության, տնտեսական ինտեգրման, մարդկանց տեղաշարժի, էներգետիկայի եւ այլ բնագավառներում:





























