Թուրքիայում 2011-ի հունիսի 12-ի խորհրդարանական ընտրություններին Հրանտ Դինքի եղբոր՝ Օրհան Դինքի թեկնածության առաջադրումը հայտնվել է քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցության օրակարգում։
Firat գործակալության փոխանցմամբ՝ «խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը սկսել է ընդունել առաջիկա ընտրություններում ներկայացվելիք թեկնածուների անունները։
«Սոցիալիստ դեմոկրատական» կուսակցության նախագահ Ռըդվան Թուրանն առաջարկել է «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությանը «Ժողովրդավարական բլոկ»-ի շրջանակներում առաջադրել Հրանտ Դինքի եղբորը՝ Օրհան Դինքին։
Նշենք, որ ավելի վաղ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը որոշել է Ստամբուլի 2-րդ ընտրատարածքում առաջադրել եւ պաշտպանել Ստամբուլահայ հայտնի գրող, լրագրող Հայկո Բաղդատի թեկնածությունը։
Թուրքիայում ընտրական շեմը 10 տոկոս է, որը ստիպել է քրդական կուսակցությանը մասնակցել մեծամասնականով եւ այնուհետ խորհրդարանում ձեւավորել կուսակցական խմբակցություն։





























