Հայաստանի շրջանների մեծ մասում ապրիլի 17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւներ,  տեղ-տեղ՝ ինտենսիվ: Որոշ տեղերում հարավարեւմտյան քամու ուժգնությունը կարող է հասնել մինչեւ 15-20 մ /վ: Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի:

«Հայպետհիդրոմետից» NEWS.am-ին հայտնեցին, որ Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ՝ մինչեւ 14-18մ/վ քամու ուղեկցությամբ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +8+10, վաղը ցերեկը՝ +11+13:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

 Շիրակում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝  +5+8,

Կոտայքի լեռներում գիշերը` +1+4, ցերեկը՝  +5+8,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +9+11,

Սեւանա լճի ավազանում գիշերը` +1+4, ցերեկը՝  +5+8,

Լոռիում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +10+13,

Տավուշում գիշերը՝ +6+11, ցերեկը` +12+15,

Արագածոտնի լեռներում գիշերը` +1+4, ցերեկը՝  +5+8,

Արագածոտնի նախալեռներում գիշերը` +8+10, ցերեկը՝ +11+13,

Արարատում գիշերը` +9+11, ցերեկը՝ +12+14,

Արմավիրում գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +12+14,

Վայոց ձորի լեռներում գիշերը` +1+4, ցերեկը՝  +5+8,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +9+11, ցերեկը՝ +12+14,

Սյունիքի հովիտներում` գիշերը` +8+12, ցերեկը՝ +16+18,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +10+13,

Լեռնային Ղարաբաղում գիշերը` +7+11, ցերեկը՝ +12+15