Երեւանի քաղաքապետն ի գիտություն է ընդունել Ժողովրդական կուսակցության մարտի 21-ին Մատենադարանի հարակից տարածքում հանրահավաք այնուհետեւ երթ անցկացնելու  մասին իրազեկումը:

Ըստ այդմ, քաղաքապետարանի լիազոր ներկայացուցչի այսօրվա՝ մարտի 9-ի որոշմամբ ի գիտություն է ընդունվել Ժողովրդական կուսակցության քաղխորհրդի նախագահի մարտի 4-ի իրազեկումը` 2011թ. մարտի 21-ին ժամը 17.00-20.00-ին Մատենադարանի հարակից տարածքում հանրահավաք, այնուհետեւ Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց մինչեւ Հյուսիսային պողոտայի խաչմերուկ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ: