Հայաստանում մարտի 2-9-ին արձանագրվել է սպանության 2 եւ սպանության փորձի 1 դեպք, որոնք բացահայտվել են:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 43 դեպքից բացահայտվել է 37-ը, կողոպուտի 2 դեպքից` 1-ը, գողության 87 դեպքից՝ 47-ը, խարդախության 23 դեպքից` 22-ը: Նույն ժամանակամիջոցում գրանցվել է ավազակային հարձակման` 1, յուրացման կամ վատնման` 4, շորթման` 1, խուլիգանության 2 դեպք. Դրանք բոլորն էլ բացահայտվել են:
Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 7, խարդախության ու խուլիգանության` 1-ական եւ գողության 2 դեպք:
Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 44 պատահար. 6 մարդ զոհվել է, 64-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:



























