Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մրցույթը տեղի կունենա ապրիլի 25-ին, ժամը 11-ին Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում:
Մրցույթ է հայտարարվել նաեւ Գավառի պետական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար` մայիսի 4-ին, ժամը 12-ին Գավառի պետական համալսարանում, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար` ապրիլի 27-ին, ժամը 11-ին Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, եւ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար` ապրիլի 29-ին, ժամը 11-ին Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանում:
Հիշեցնենք, որ օրերս ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով աշխատանքից ազատվել էր Բժշկական համալսարանի ռեկտոր Գոհար Քյալյանը եւ եւս 4 պետական բուհերի ռեկտորներ:





























