8 մարդ է տուժել Կահիրեում՝ քաղաքի Թահրիրի հրապարակում ցույցերը շարունակելու կողմնակիցների ու հակառակորդների բախման ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով «Ալ-Ահրամ» ինտերնետ պորտալը:

Բախմանը ստիպված են եղել միջամտել զինված ուժերը: Նրանք պատնեշ են կազմել հակամարտող կողմերի միջեւ:

Թահրիրի հրապարակում հարյուրավոր ցուցարարներ քարեր են նետել միմյանց վրա: Նրանց մի մասը կարծում է, որ պետք է դադարեցնել ցույցերը եւ անցնել նորմալ կյանքի, իսկ մյուս մասը կարծում է, որ պետք է շարունակել բողոքի ակցիաները, քանի դեռ չեն կատարվել հեղափոխական երիտասարդության բոլոր պահանջները: