Երեւանի Արշակունյաց պողոտայում այսօր՝ մարտի 9-ի երեկոյան անհայտ մեքենան վրաերթի է ենթարկել Արտաշատ քաղաքի բնակչուհի Արմինե Մարգարյանին: Նախնական տվյալներով, նա Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ուսանողուհի է:
Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնեցին «Շտապօգնության» ծառայության հերթապահ մասից, ժամը 16:00-ի սահմաններում 41-րդ բրիգադը Արմինե Մարգարյանին դեպքի վայրից տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Աղջիկը ուղեղի ցնցում է ստացել:
Իսկ «Էրեբունի» բժշկական կենտրոնից էլ NEWS.am-ին հայտնեցին, որ Արմինեի ծնողների պահանջով նրան տեղափոխել են Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ: Նրա առողջական վիճակի մասին այլ մանրամասներ ստանալ չհաջողվեց:




























