Ինչ վերաբերում է այդ առաջարկների էությանը, ապա դրանք համահունչեն այն մոտեցումներին, որոնք ամրագրված են  ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ղեկավարների բազմաթիվ հայտարարություններում:

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով հարցն այն մասին, թե արդյոք Մոսկվայում ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին հանդիպմանը քննարկումն անցկացվել է 2016-ին առաջարկված ծրագրի հիման վրա:

«Դուք ասացիք, որ տեղեկություն է հայտնվել այն մասին, որ քննարկվել են 2016 թվականի առաջարկները: Եթե ես ճիշտ եմ հասկանում, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը այդ  հանդիպումից հետո նշել է, որ 2016 թվականի այդ առաջարկները քննարկվել են:  Հետեւաբար ես ավելացնելու բան չունեմ:

Ինչ վերաբերում է այդ առաջարկների էությանը, ապա դրանք համահունչ են այն մոտեցումներին, որոնք ամրագրված են  ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների՝ ՌԴ-ի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի ղեկավարների բազմաթիվ հայտարարություններում եւ ենթադրում են կողմերի միջեւ տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման, չմիջամտելու եւ ուժի չկիրառման  սկզբունքների հիման վրա պայմանավորվաածությունների որոնում:

Ես առաջարկում եմ ձեզ նայել պետությունների ղեկավարների այդ հայտարարությունների շարքին եւ վերջին հայտարարություններին, որոնք ընդունվել են  անցյալ տարվա դեկտեմբերին ԵԱՀԿ-ում ԱԳ նախարարների խորհրդի նիստին:

Այնտեղ նկարագարվաած են  աշխատանքի բոլոր հիմնական ուղղությունները: Մանրամասները, իհարկե, գաղտնի են», - ասել է Լավրովը:

Խոսելով հանդիպումից հետո մարդասիրական միջոցառումների մասին՝ ՌԴ արտգործնախարարը հիշեցրել է, որ դրանք նույնպես հստակ նկարագրված են հանդիպումից հետո հրապարակված համատեղ հայտարարության մեջ:

«Դրանք կայանում են կողմերի՝ լրացուցիչ ջանքեր գործադրելու համաձայնեցման եւ անհրաժեշտության մեջ իրավիճակի կայունացման համար, հատկապես գյուղատնտեսական աշխատանքների շրջանում, համատեղ համաձայնությամբ աջակցել  կալանավայրերում գտնվող հարազատներին եւ մտերիմների այցելության համար ազգականների այցերին, մարդկանց,  հատկապես ԶԼՄ ներկայացուցիչների միջեւ շփումների հաստատմանը:

Կարծում եմ, սա շատ օգտակար պայմանավորվածություն է: Կարդացի մեկնաբանություններն այն մասին, որ նման բաները, հատկապես հումանիտար ոլորտում, համաձայնեցվել են նաեւ ավելի վաղ, սակայն միշտ չեն կատարվել: Դա ճիշտ է:

Սակայն Մոսկվայում կայացած շփումների արդյունքում զգալով այն մթնոլորտը, որում ներկայումս տարվում է աշխատանքը, ես հիմքեր ունեմ հավատալու, որ Բաքուն եւ Երեւանը շահագրգռված են, որ այս անգամ համաձայնագրերը չմնան թղթի վրա: Մենք կօգնենք նրանց այդ հարցում», - եզրափակել է նա: