Վրաստանի տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Ռամազ Նիկոլաիշվիլին եւ Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Դավիդ Տկեշելաշվիլին այցելել են հայաբնակ Ջավախք:

Ըստ «Գրուզիա Online»-ի` նրանք հանդիպել են Ջավախքի նահանգապետ Լաշեյ Չկադուայի, տեղական իշխանության, շրջանային սակրեբուլոյի եւ մածամասնական պատգամավորների հետ:

Հաղորդվում  է, որ տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարությունը 2010 թ-ին Ջավախքում 495 նախագիծ է իրականացրել ընդհանուր` 7.9 մլն լարի բյուջեով, Գուրիայում իրականացվել է 573  նախագիծ` 5.3 մլն լարիով: Միջոցներն ուղղվել են գյուղական ենթակառուցվածքների զարգացմանը եւ բնակչության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը:

Ըստ Ռ. Նիկոլաիշվիլիի` 2011թ. գյուղերի աջակցության ծրագրի շրջանակում կծախսվի 40 մլն լարի: