Google ընկերությունը թողարկել է Chrome 10 կայուն ռելիզը: Այդ մասին հաղորդվում է ընկերության պաշտոնական բլոգում:

Նր տարբերակն ավելի արագ է Chrome 9-ի համեմատ, որ ներկայացվել էր փետրվարի սկզբին: Մասնավորապես JavaScript սցենարների աշխատանքի արագությունն աճել է 66 տոկոսով:

Chrome 10-ում փոխվել է կարգավորումների մենյուն:

Google-ը կարգավորումների դաշտում տեղ է հատկացրել որոնմանը:

Chrome-ը աշխարհում իր ճանաչվածությամբ երրորդ բրաուզերն է: StatCounter-ի տվյալներով, նրա բաժինը կազմել է 16,5 տոկոս` զիջելով Internet Explorer-ին եւ Mozilla Firefox-ին: