Թեհրանում զինված հարձակում է կատարվել Իրանի կենտրոնական բանկի վրա։
Երեկոյան չարագործները փորձել են բանկը թալանել եւ ավազակների եւ անվտանգության աշխատակիցների միջեւ փոխհրաձգություն է սկսվել։ Օգնության հասած ոստիկաններին հաջողվել է ձերբակալել չարագործներին։
Այս մասին իրանական ISNA լրատվական գործակալությանը հաղորդել են Թեհրանի ոստիկանության հանցագործության դեմ պայքարի բաժնի պետ Մոհսուն Խանջարլին։ Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։





























