NEWS.am–ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Արցախում 10–ամյա երեխայի սպանության դեպքի մասին։

Նախնական տեղեկություններով՝  երեխան սպանվել է առանձնակի դաժանությամբ 17–ամյա եղբոր կողմից։

Ըստ հարազատների պատմածի՝  17–ամյա պատանին եղբորը  սպանել է անտառում, նրան դանակի և պատառաքաղի բազմաթիվ վնասվածքներ հասցնելով, այնուհետև թաղել փոսում, ապա վերադարձել տուն:

Նախնական վարկածի համաձայն՝  պատանին հանցանքը կատարել է համակարգչային խաղի ազդեցության տակ:

Ավելի վաղ Արցախի ոստիկանությունից NEWS.am–ին հայտնել էին, որ ապրիլի 12-ին սպանվել է Արցախի  Շահումյանի շրջանի բնակիչ, 2009թ.ծնված Վ. Գ-ն:

Հարուցված քրեական գործի շրջանակում  ապրիլի 13-ին Վ.Գ-ի սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա հարազատ եղբայրը` 2001թ. ծնված Ս.Գ-ն։

Նշանակվել են փորձաքննություններ, նախաքննությունը շարունակվում է։