Nordwind Airlines ավիաընկերության Մոսկվա-Երեւան չվերթի ուղեւորներից մի կնոջ ինքնազգացողությունը թռիչքի ժամանակ վատթարացել է, օդանավն արտահերթ վայրէջք է կատարել Դոնի Ռոստովի Պլատով օդանավակայանում:

РЕН ТВ-ի տեղեկություններով՝ Հայաստանի քաղաքացին մահացել է:

Օդանավում եղել է ընդհանուր 176 ուղեւոր եւ անձնակազմի 6 անդամ: