Ռուսաստանի փոխարտգործնախարար, ստատս-քարտուղար Գրիգորի Կարասինը հանդիպել է  Իտալիայի ԱԳ փոխնախարար Ալֆրեդո Մանտիկոյին, հանդիպումը կայացել է մարտի 10-ին, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հանդիպման ժամանակ քնարկվել են նաեւ արտասահմանյան հարցեր, իրադրությունը Հարավային Կովկասում, հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ։