ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում նշել է, որ Վաշինգթոնը Թբիլիսիի հետ քննարկել է Ռուսաստանի` ԱՀԿ-ին անդամակցության հարցը:
«Նշվել է, որ պետք չէ խոչընդոտել Ռուսաստանի անդամակցությանը»,- ասել է Ռուսաստանի կառավարության աշխատակազմի ղեավարի տեղակալ Յուրի Ուշակովը:
Նրա խոսքով, Բայդենը որեւէ ուղիղ խոստում չի տվել Ռուսաստանին, սակայն Վրաստանի հարցը քննարկվել է «բավական հանգամանալից եւ խորը»:
Նշենք, որ Վրաստանը միակ երկիրն է, որ հանդես է գալիս Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության դեմ:





























