Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Լեսլի Վալիանտը ստացել է Տյուրինգի մրցանակը 2010թ. համար ուսուցանող համակարգիչների ստեղծման գործում ունեցած ավանդի համար: Այդ մասին հաղորդվում է Համակարգչային տեխնիկա ասոցիացիայի մամուլի հաղորդագրության մեջ:

Հենց Վալիանտի աշխատանքներից են օգտվել IBM Watson գերհամակարգչի ստեղծողները: Այդ համակարգիչը հաղթել էր «Jeopardy!» հեռուստավիկտորինայի հաղթողներին:

Վալիանտը որպես մրցանակ ստացել է 250 հազար դոլար` Intel եւ Google ընկերությունների կողմից: Տյուրինգի մրցանակը համարվում է Նոբելյան մրցանակ համակարգչային ոլորտում: