Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայությունում ծառայողական քննություն է սկսվել ԴԱՀԿ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն բաժանմունքի աշխատակիցների գործողությունները օրենսդրությանը համապատասխան լինելու վերաբերյալ:
ԴԱՀԿ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խոսքը վերաբերում է 2005-ի հունիսի 23-ին հարուցված կատարողական վարույթին, որի շրջանակներում հարկադիր կատարողի կողմից «Ալիսա» ՍՊԸ-ն դատարանի վճռով ճանաչվել է սնանկ, ինչի մասին հայցադիմումը հարկադիր կատարողի կողմից դատարան է ներկայացվել դեռեւս 2007 թվականի ապրիլին:
Հետագայում, դատարանի կողմից ընկերությանը սնանկ ճանաչելու հետեւանքով, կատարողական վարույթը կարճվել է: Նշենք նաեւ, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը քրեական գործ է հարուցել տվյալ վարույթի շրջանակներում հարկադիր կատարողների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ:





























