Լիբիայի նախահահ Մուամար Քադաֆիի զորքերի ճնշման տակ ապստամբները նահանջում են երկրի արեւելքում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող Ռաս-էլ-Անուֆ նավահանգստից: Այս մասին հաղորդում է «Ասոշեյթեդ Պրեսս»-ը՝ վկայակոչելով ապստամբների ներկայացուցիչներին:

Լիբիայի օդուժը մարտի 10-ին կրկին ռմբակոծել է Ռաս-էլ-Անուֆը: Գործակալությունը հաղորդում է, որ Քադաֆիին հավատարիմ ուժերը կրակ են բացել բոլոր տեսակի զենքերից՝ ե´ւ տանկերից, ե´ւ հերտանուց: Ականատեսների վկայությամբ, Քադաֆիի զերքերը  պատրաստվում են լայնամասշտաբ հարձակում սկսել Ռաս-էլ-Անուֆի վրա:

Ապստամբները հայտնում են, որ իրենց վրա կրակ են բացել նաեւ ծովում գտնվող նավթային տանկերներից: «Ես իմ աչքով եմ տեսել: Հրթիռները օդ էին բարձրանում տանթային տանկերներից եւ ընկնում քաղաքի վրա»,- պատմել է ականատեսներից մեկը:

Ապստամբներն իրենց տրամադրության տակ  չունենալով ծանր ռազմական տեխնիկա, ստիպված են նահանջել դեպի արեւելք, որտեղ տարածքները ընդդիմության վերահսկողության տակ են:

Քաղաքը ռմբակոծելու արդյունքում հրթիռներից մեկն ընկել է հիվանդանոցի մոտ, մի քանիսն էլ վնասել են բնակելի շենքերը: Զոհերի մասին տվյալներ դեռ չկան, տեղի բնակիչներն ասում են, որ փողոցում դիակներ են տեսել:

Հիշեցնենք, որ Լիբիայում հուզումներն սկսվել են փետրվարի 15-ին: Ցուցարարները պահանջում են Քադաֆիի հրաժարականը, ով երկիրը ղեկավարում է 42 տարի: Բողոքի ակցիաներին իշխանությունները պատասխանեցին բանակի գրոհներով: Երկրում այս պահին մոլեգնում է քաղաքացիական պատերազմը:

Նշենք, որ Հայաստանն արդեն տարհանել է իր 4 քաղաքացիներին Լիբիայից: