Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, դատապարտում է ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղում եւ կոչ է անում կողմերին առավելագույն զսպվածություն դրսեւորել: Այս մասին ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
«Մենք մտահոգված ենք շփման գծում վերջին միջադեպերի կապակցությամբ, որի հետեւանքով մարդկային զոհեր եղան: ԼՂ հակամարտության կարգավորման եւ հավասարակշռված քաղաքական որոշման կարելի է հասնել միան բանակցությունների ճանապարհով: Հակամարտության ռազմական լուծումն անընդունելի է:
Ֆրանսիան հաստատում է իր վճռականությունը աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին, այն սկզբունքներին համապատասխան, որոնք ներկայացվել են նախագահներ Սարկոզիի, Օբամայի եւ Մեդվեդեւի կողմից 2010-ին Մուսկոկայում եւ 2009-ին Լ՝Ակվիլայում՝ հավասարակշռված որոշման հասնելու համար եւ ԼՂ բանակցություններում միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների հիման վրա, ավելի կոնկրետ, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքների հիման վրա»,- ասված է հայտարարության մեջ:




























