Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ապրիլի 23-ի երեկոյան հանդիպել է «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեեւի հետ։

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության ընթացքն ու առաջիկա անելիքները։

Կողմերը մի շարք նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել համագործակցության շրջանակներն ընդլայնելու եւ շարունակականությունն ապահովելու ուղղությամբ։