Ստամբուլի Սուլթանհամեդի հրապարակում ոստիկանները թույլ չեն տվել կազմակերպիչներին իրականացնել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողությունը։

Ինչպես Ստամբուլից տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը, Ստամբուլի Սուլթանահմեդի հրապարակում հավաքված մեծ թվով ոստիկաններ արգելել են իրականացնել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի նվիրված հիշատակի միջոցառումը։

Ոստիկանները ամբողջ տարածքով հերթապահել են եւ թույլ չեն տվել, որեւէ մեկը փորձի ինչ-որ միջոցառում անել։

Այս տարի եւս սգո միջոցառումը փորձել էր կազմակերպել Մարդու իրավունքների միության Ստամբուլի մասնաճյուղը։

Կազմակերպիչները հայտնել են, որ խնդրի հետ կապված հանդես կգան մամուլի ասուլիսով։