Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը արդեն մեկ ժամից ավելի դեմ առ դեմ զրուցում են՝ գերազանցելով նախատեսված ժամանակը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Վլադիվոստոկում առաջնորդների բանակցությունները սկսվել են տեղական ժամանակով 14.10-ին:

«Դեմ առ դեմ» ձեւաչափով զրույցին նախապես հատկացված էր 50 րոպե:

Դեմ առ դեմ շփումից հետո բանակցությունները կշարունակվեն ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: