Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր՝ մարտի 10-ին հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյին եւ քննարկել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը:

Հայ ազգային կոնգրեսից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ քաղբանտարկյալների ազատ արձակման, խոսքի եւ հավաքների ազատության, ինչպես նաև համատարած կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը: