Երեւանում ընթանում է Կանանց ձեռներեցության միջազգային համաժողովը, որը Հայաստանում անցկացվում է առաաջին անգամ:

Համաժողովին ներկա է եւ ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նկատեց, որ Հայաստանում բնակչության մեծամասնությունը կանայք են եւ տնտեսապես ակտիվ բնակչության շուրջ կեսը եւս կանայք են:

Փաշինյանը հայտարարեց, որ դժվար թե Հայաստանում տնտեսական հեղափոխությունը հաջողության հասնի, եթե մենք չխթանենք կանանց ձեռներեցությունը:

Նշենք, որ համաժողովին մասնակցում են եւ ելույթներով հանդես կգան Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, ՀՀ -ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի  արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Մարգրետ Ֆարնուորթը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը, Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի FCEM-հայաստանյան նախագահ,  Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի եւ ՀՀ Կին ձեռներեցների ցանցի նախագահ Լիլիթ Ասատրյան, Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի (FCEM) նախագահ Մարի Քրիստին Օղլին: