Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մարտի 10-ի տեղի է ունեցել կիրակնօրյա վարժարանների թեմական ներկայացուցչական ժողով` կազմակերպված Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի կողմից:

Ժողովին մասնակցել են հոգեւորական եւ աշխարհական ներկայացուցիչներ Հայաստանի բոլոր թեմերից: Ժողովականները` նախագահությամբ ՔԴԿ տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանի, քննարկել են կիրակնօրյա վարժարանների գործունեության կանոնակարգի նախագիծը, որը պետք է նպաստի թեմերի ենթակայության ներքո գործող շուրջ 60 կիրակնօրյա վարժարանների առավել կանոնակարգված գործունեությանը:

Կիրակնօրյա վարժարանների միասնական կրթական ծրագրի եւ գործունեության կանոնակարգի նախագիծը կքննարկվի նաեւ թեմերում եւ լրամշակվելուց հետո կներկայացվի Գարեգին Բ-ի հաստատմանը: