ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը եւ ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը ապրիլի 25-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի եւ նրա ավագ խորհրդական Ալեքսանդր Անանեւի հետ։
ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների, տարածաշրջանային խնդիրների, նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի լայն շրջանակ։




























