ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ժամանակ գնահատել է Հյուսիսային Կորեայի վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը՝ ասելով, որ ողջունում է նրան, հաղորդում է Reuters-ը:

Թրամփը նշել է նաեւ, որ Չինաստանն աջակցում է Հյուսիսային Կորեայում ապամիջուկայնացմանն ուղղված միջոցառումներին:

Վլադիվոստոկում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպումից հետո Վլադիմիր Պուտինը շեշտել է Հյուսիսային Կորեայի առաջնորդի ներդրումը Կորեական թերակղզում իրավիճակի կայունացման գործում: