Ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետության  Յուրեւկա գյուղում՝ «Սխիդկարբոն» հանքահորում, փրկարարները երեկոյան եւ գիշերը փլատակների տակ հայտանբերել են եւս 8 հանքագործների մարմիններ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ԼԺՀ ԱԻՆ-ին:

 Այսպիսով  հայտնաբերվածների ընդհանուր թիվը հասել է 13-ի:

Հինգշաբթի ԼԺՀ ղեկավար Լեոնիդ Պասեչնիկի տվյալներով՝ «Սխիդկարբոն» հանքահորում մեթան էր պայթել: Երկրի ԱԻՆ-ը հայտնել էր, որ երեք հանքագործներ մահացել են, եւս 15-ը անհետ կորել են: Ուրբաթ առավոտյան ԼԺՀ-ում փրկարարներին օգնության են հասել Ռոստովի մարզի Շախտի քաղաքի լեռնափրկարարները: Որբաթ երեկոյան իշխանությունները հայտնել էին հանքագործների 5 մարմինների հայտնաբերման մասին:

«Մահացած հանքագործների եւս 8 մարմիններ հայտնաբերվել են լեռնափրկարարների կողմից», - հաղորդել են գերատեսչությունում:

ԱԻՆ-ի տվյալներով՝ ապրիլի 26-ին, 21:10-ին լեռնափրկարարները գլխավոր հիմնանցքից 350 մ հեռավորության վրա հայտնաբերել էին երեք  տուժածների մարմինները: Շաբաթ գիշերը՝ 01:55-ին գլխավոր հիմնանցքից 350 մ հեռավորության վրա հայտնաբերվել էին եւս 3 հանքագործների մարմիններ, 04:02-ին լեռնափրկարարները հայտանբերել էին եւս երկու տուժածների մարմինները:

«06:00-ի դրությամբ շարունակվում են«Սխիդկարբոն» հանքահորում վթարիցտուժած 4 հանքագործների որոնումները,», - պարզաբանել են ԱԻՆ-ում: