Խմելու ջրով պլաստիկ շշերը շուտով կհայտնվեն անցյալում: Նոր տարան կլուծվի անմիջապես ստամոքսում, հաղորդում է CNN-ը՝ համաձայն որի՝ ծովի ջրիմուռներից պատրաստված տարան արդեն պատրաստ է փորձարկման:
Կիրակի ավելի քան 41 000 մարդ կմասնակցի մարաթոնյան վազքի Լոնդոնում:
Ջրով լցված շշերի փոխարեն նրանց կտրամադրեն ուտելի կապսուլաներ, որոնք պատրաստված են ծովային ջրիմուռներից:
Ստարտափի հիմնադիրներից մեկը՝ Ռոդրիգո Գարսիա Գոնսալեսը, հայտարարել է. «Մեր նպատակը պլաստիկ փաթեթավորման վերացումն է: Մարաթոնը կարեւոր փուլ է… մենք հուսով ենք, որ ցույց կտանք, որ մեր ստարտափը կարող է կիրառվել ավելի մեծ ծավալներով ապագայում»:




























