Հայ առաքելական եկեղեցին շների ոչնչացման նպատակով ստորագրահավաք չի կազմակերպել:
«Հայտնում ենք, որ կենդանիների հիմնախնդիրներով զբաղվող «Փրկենք կենդանիներին», «ԴավՕս ստուդիո», «Փրո Փոուզ» ՀԿ-ների կողմից հայաստանյան լրատվամիջոցներին ուղարկված այն տեղեկությունը, թե Արագածոտնի թեմի Աշտարակի տարածաշրջանի Մուղնի գյուղի Ս. Գեւորգ եկեղեցին նախաձեռնել է շների ոչնչացման նպատակով ստորագրահավաք, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը եւ տարակուսանք է առաջացրել»,- ասված է Հայ առաքելական եկեղեցու տարածած հայտարարության մեջ:




























