Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 29-ի երեկոյան հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: ՌԴ վարչապետը Հայաստան է ժամանելու աշխատանքային այցով՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ ապրիլի 29-ին, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը երկօրյա այցով կժամանի Երեւան, որտեղ տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը: Նա Երեւան կժամանի ժամը 17-ին:

Հիշեցնենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կայանալու է ապրիլի 30-ին, նախորդը կայացել էր փետրվարին՝ Ղազախստանում:

Մեդվեդեւը Երեւանում հանդիպումներ կունենա ԵՏՄ շրջանակում գործընկերների հետ:

Ըստ մամուլի տեղեկությունների Մեդվեւը կայցելի նաեւ Գյումրի, որտեղ կհանդիպի ռուսական 102-րդ ռազմաբազայի զին¬ծառայողների հետ

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում կքննարկվեն ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը, ԵՏՄ ամրապնդմանը, միասնական շուկաների ձեւավորմանը, համագործակցության ոլորտային ուղղությանների զարգացմանն առնչվող հարցեր: Նախատեսված է առանձնահատուկ ուշադրություն հատկացնել ԵՏՄ թվային օրակարգի իրականացմանը:

Հիշեցնենք, որ  2019թ. Հայաստանը ստանձնել է ԵԱՏՄ նախագահությունը: