Ապրիլի 26-ին Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը մասնակցեց ՌԴ առեւտրային ներկայացուցչությունում կայացած «Եվրոպական միության եւ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջեւ արտաքին տնտեսական կապեր» խորագրով համաժողովին։
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ որպես Եվրասիական տնտեսական միության նախագահող երկրի ներկայացուցիչ՝ ՀՀ դեսպանն իր բացման խոսքում հանգամանալից ներկայացրեց Հայաստանի նախագահության ժամանակաշրջանում ԵԱՏՄ առաջնահերթությունները եւ հիմնական ուղղությունները:
Ելույթներով հանդես եկան նաեւ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի դեսպանները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, Չեխիայի արդյունաբերության եւ առեւտրի նախարարության, առեւտրատնտեսական պալատների ներկայացուցիչներ, բազմաթիվ չեխ գործարարներ:





























