Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:

Քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։