Երբ երկրի վարչապետն ու ԱԱԾ տնօրենը հստակ ու կտրուկ հայտարարություններ են արել, ՀՅԴ–ն ողջունել է, բայց երբ այդ հայտարարություններին հաջորդում են այնպիսի հայտարարություններ, ինչպես վարչապետի վերջին հայտարարությունն էր, թե ժողովուրդը թող ձեւակերպի եւ տա տեքստ, թե ԼՂ համակարտության ինչ լուծում է ուզում, սա արդեն խուսափողական պատասխան է եւ հարցերը դեպի ժողովուրդ ուղղորդելը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ խոսելով ԼՂ հակամարտության մասին։
«Ժողովուրդն այդ հարցի պատասխանը ժամանակին շատ հստակ տվել է. Արցախում տեղի է ունեցել հանրաքվե, եւ վարչապետն էլ այդ հարցի պատասխանն էլ ունի։ Իսկ երբ դրանից առաջ, երբ վարչապետը հայտարարեց, որ մենք չենք քննարկում «տարածքներ խաղաղության դիմաց»–ը, մենք այդ հայտարարությունը ողջունեցինք։ Սակայն, երբ դրանց հետեւում են այլ հայտարարություններ, մենք դրա վերաբերյալ ունենում ենք մտահոգություններ եւ դրանց արձագանքում ենք»,–նշեց նա։




























