Լավ է, որ իմ նասկիները չեն տեսնում, վստահ եմ, որ դրա վերաբերյալ էլ ինչ-որ բան կասեին: Այդ մասին այսօր՝ ապրիլի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՎԾ պետի պաշտոնը զբաղեցրած (պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցվել է) Դավիթ Սանասարյանը, երբ մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողը, դիմելով Սանասարյանին և ներկայացնելով լուսանկար, ցանկություն հայտնեց իմանալ, թե ինչի ապրանքանիշի կոստյում է նա կրում և ինչ փողկապ, ու ինչ արժե այն:

Սանասարյանը հարցին չպատասխանեց, մինչդեռ նրա փաստաբան Արսեն Սարդարյան հայտարարեց, որ ասուլիսի ընթացքում անձնական հարցերի չարժե անդրադառնալ:

Լրագրողը նշեց, որ փորձագետների գնահատմամբ, կոստյումը Stefano Ricci-ի ապրանքանիշի է, որի շուկայական գինը հասնում է 3 միլիոն դրամի:

«Ես կնվիրեմ դա ասողին: Լավ է, որ իմ նասկիները չեն տեսնում, վստահ եմ, որ դրա վերաբերյալ էլ ինչ-որ բան կասեին» ,-արձագանքեց Սանասարյանը:

Լրագրողներից մեկը կատակեց. «Չինակա՞ն  է»։ «Ես կեղծ բան չեմ կրում», - կատակով արձագանքեց Սանասարյանը։