Օրմուզյան նեղուցում Իրանի գերակշռող դիրքը հիմնված է ոչ միայն ռազմանավերի, այլեւ հրթիռային հնարավորությունների վրա։ Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին՝ հայտնում է Tasnim-ը։
«Մենք իրավունք ունենք պաշտպանել մեր կենսական կարեւոր նշանակություն ունեցող շահերը այդ նեղուցում եւ ժամանակին անհրաժեշտ որոշումներ կայացնել»,- ասել է Հաթամին։
Նա նաեւ նշել է, որ Իրանը Օրմուզյան նեղուցից ոչ հեռու առափնյա երկիր է, եւ նրա հզորությունը նավերով չի սահմանափակվում։
Հաթամին նաեւ դատապարտել է ԱՄՆ վարչակազմին՝ նրա թշնամական քաղաքականության եւ Իրանի դեմ պատժամիջոցների համար, ինչպես նաեւ Եվրոպային հիշեցրել է մեծ վնասների մասին, որը նա կրել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ադոլֆ Հիտլերի սպառնալիքի դեմ պայքարում հապաղելու համար։ «Աշխարհն անպայման պետք է սթափ լինի, որպեսզի նոր Հիտլերը աշխարհը չտանի դեպի մեծ տհաճություններ»,- հավելել է նա։



























