Կապանում մարտի 10-ին Սպանդարյան փողոցում տեղակայված թիվ 3 հատուկ կրթական համալիրի դիմաց, վրաերթի է ենթարկվել 10-ամյա Ալեքսանդր Ռուստամի Գալումյանը։ Երեխան տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն։
Հիվանդանոցի բժիշկներիկ տեղեկացմամբ, տուժածը գանգուղեղային ծանր վնասվածքներ եւ ներգանգային հեմատոմա է ստացել։ Երեխայի վիճակը գնահատվում է որպես կայուն ծանր։
Սյունիքի հետաքննչական բաժանմունքում նախաքննություն է սկսվել։





























