Տարեկան գնաճը Վրաստանում 2011 թ. փետրվարին կազմել է 13,7 տոկոս՝ հունվարի 12,3 տոկոսի համեմատ։ Այդ մասին այսօր՝ մարտի 11-ին հաղորդել է Վրաստանի վիճակագրության կոմիտեն:
Գնաճի հիմնական պատճառը տրանսպորտի եւ պարենի գների աճն է։ Այսպես՝ պարենի գները փետրվարին նախորդ տարվա փետրվարի համեմատ աճել են 28,4 տոկոսով, իսկ հունվարի համեմատ՝ 6 տոկոսով։
Վառելիքի գները փետրվարին նախորդ ամսվա համեմատ աճել են 5,2 տոկոսով։
Հիշեցնենք, որ Հայաստանում փետրվարի դրությամբ տարեկան գնաճը կազմում է 12,4 տոկոս։





























