ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն քննարկել են Վենեսուելայում իրավիճակը։

Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, ռուսական կողմից ընդգծվել է, որ ինքնիշխան պետության ներքին գործերին Վաշինգտոնի միջամտությունը, նրա ղեկավարությանն ուղղված սպառնալիքները միջազգային իրավունքի կոպիտ խախտում են։ Լավրովը նշել է, որ ագրեսիվ քայլերի շարունակումը հղի է ամենածանր հետեւանքներով։ Միայն վենեսուելացի ժողովուրդը իրավունք ունի որոշել իր ճակատագիրը, որի համար անհրաժեշտ է բոլոր քաղաքական ուժերի երկխոսությունը, ինչի կոչ է վաղուց անում երկրի կառավարությունը։ Ապակառուցողական արտաքին ազդեցությունը, առավել եւս՝ ուժային, ընդհանուր ոչինչ չունի ժողովրդավարական գործընթացի հետ։

Ինչպես հայտնում է Պետդեպը, Պոմպեոն ընդգծել է, որ Ռուսաստանի եւ Կուբայի միջամտությունը ապակայունացնում է Վենեսուելայում իրավիճակը եւ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները։ Պոմպեոն ի գիտություն է ընդունել ՌԴ ԱԳՆ ապրիլի 30-ի հայտարարությունը, որով կոչ է արվում հրաժարվել բռնությունից եւ աջակցել կայունությանն ու բարգավաճմանը Վենեսուելայի վերադարձին։

Նա Ռուսաստանին կոչ է արել դադարեցնել Նիկոլաս Մադուրոյին աջակցությունը եւ միանալ այլ ազգերին, այդ թվում՝ արեւմտյան կիսագնդի երկրների մեծամասնությանը, որոնք վենեսուելական ժողովրդի համար լավագույ ապագան են ուզում։