Մոսկվայում ձերբակալվել է դաժան եւ ցինիկ հանցագործության մեջ կասկածվող մի տղամարդ։ Շքամուտքում տեղադրված տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է բնակիչներից մեկն այրում այնտեղ գիշերող անօթեւան թափառաշրջիկին։
Իրավապահ մարմինները հրապարակել են այս տեսագրությունը, ցույց տվել կասկածյալի դեմքը, ով չի թաքցնում, որ նման բան է արել։
Սանդուղքների տակ քնած մարդու հագուստը ակնթարթորեն վառվում է։ Երեւում է, թե ինչպես տղամարդը վերջին ուժերով լքում է իր ժամանակավոր բնակավայրը։ Գոռալով՝ նա մի քանի մետր վազում է փողոցով եւ գիտակցությունը կորցնելով՝ ընկնում, հայտնում է «Վեստի.ռու»-ն։
Շենքի բնակիչները շտապօգնություն եւ հրշեջ ծառայություն են կանչում։ Գործազուրկ Եվգենի Ռակիտկինն ընդամենը 27 տարեկան է։ Նա առանց ամոթի պատմում է, թե ինչպես է որոշել լուծել չգիտես որտեղից հայտնված եւ գարշահոտություն բուրող անկոչ հյուրի հարցերը։





























