Google-ի օգտագործողները հնարավորություն են ստացել որոնումից բացառել ոչ պիտանի կայքէջերը։ Այս մասին հաղորդվում է կորպորացիայի բլոգում։

Որպեսզի որոնման շրջանից բացառվի այս կամ այն կայքը, բավական է քլիք անել Block all ***.com results (արգելափակել բոլոր արդյունքները)։ Հերթական ռեսուրսի արգելափակումից հետո օգտագործողը կարող է փոխել իր որոշումը՝ օգտագործելով Manage blocked sites ֆունկցիան:

Նորամուծությունը մարտի 11-12-ից հասանելի կլինի Google-ի բոլոր օգտագործողների համար։

Google-ն աշխարհի ամենահայտնի որոնողական համակարգն է, որն ամեն օր ստանում է հարյուր միլիոնավոր հարցումներ։