Ադրբեջանի Կենտրոնական բանկի ֆինանսական մոնիտորինգի ծառայությունը թարմացրել է այն երկրների ցանկը, որոնց հետ ֆինանսական գործառնությունները ցանկալի չեն՝ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման տեսանկյունից։ Այս մասին տեղեկացնում է Fineko/abc.az-ը։

Առաջին անգամ այդ ցուցակի մեջ ընդգրկվել է Իրանը։ Ցուցակում նշված են նաեւ ՝ Աֆղանստանը, Իրաքը, Պանաման, Սուդանը, Սոմալին, Ուրուգվայը, Թայլանդը եւ այլ երկրներ:

Նշենք, որ Ադրբեջանի ԿԲ-ն այդ ցուցակի մեջ ավանդաբար ներառում է նաեւ Հայաստանին։